Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ
Քաղաքականություն

Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում