Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից դարձավ 70 000 դրամ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունում աշխատավարձերը մեր երկրում դասվում են բարձրերի շարքում, ավելին՝ 2018 թվականից ի վեր այս համակարգը համարվում է պետության համար ամենածախսատարներից մեկը, սակայն փաստացի նորից են բարձրացնում:

Փոխարենը կառավարությունը «փող չունի» թոշակ բարձրացնելու համար, այլ կարևոր խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, հավելենք, որ ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14,6 տոկոս, ինչը թույլ է տալիս իշխանություններին ցույց տալ, թե իբր երկրում ընդհանրապես եկամուտների աճ է գրանցվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում