Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին
Իսրայելի ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո Իրանն այլևս բավական բաց է խոսում ոչ միայն գերտերությունների, այլև հարևանների հետ։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի իշխանություների հետ քննարկում են ունեցել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ, և իրենց հավաստիացրել են, որ այն որևէ երրորդ կողմի դեմ չէ, զուտ Հայաստանի տնտեսությունն ամրապնդելու, Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական օգնություն և աջակցություն ստանալու համար է։
Միաժամանակ Իրանի դեսպանը նշում է, որ իրենց մտահոգությունն այն է, որ Հայաստանը և Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, կամ Հայաստանի արտաքին հարաբերություների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների: Եվ Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ,- հայտնել է Սոբհանին։
Միևնույն ժամանակ նշել է, թե սխալ են համարում արտատարածքային ուժերի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին։ Արտատարածքային ուժեր ասելով՝ Իրանը նկատի ունի բացառապես եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին։ Նա հստակեցրել է, որ արտատարածքային չի համարում Ռուսաստանին, որը սահման ունի կովկասյան առնվազն երկու երկրների հետ։
Թեհրանը նաև հաստատել է իր կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Ուստի Իրանի դեսպանի այս հայտարարությունը կարելի է գնահատել հստակ նախազգուշացում ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև Հայաստանին՝ հընթացս «խաղեր չտալու» և տարածաշրջան այլ երկրներ չբերելու մասին։
Առավել ևս, որ Իրանը հայտարարում է, թե Հայաստանը իրենց համար շնչուղի է դեպի ԵԱՏՄ և Հյուսիսային միջանցք, ինչպես որ Իրանն է Հայաստանի համար շնչուղի դեպի հարավ ապրանքներ արտահանելու հարցում։ Փաստացի՝ Իրանը պնդում է տարածաշրջանային գործակցությունը զարգացնելու իր պահանջը և առայժմ սպասում Հայաստանի իշխանությունների արձագանքին։
Ագնեսա Թիրաբյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան