Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակնհայտ է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը նպատակ են դրել ոչնչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ողջ ներուժը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտում, խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային գործընկերության մեխանիզմները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմտյանները, ինչպես հասկանում ենք, փորձում են վիճել նաև իրենց ամենամոտ հարևանների հետ՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ խոսքեր են նրանք ասում Հարավային Կովկասում խաղաղության մասին»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր», որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։
«Միամտություն է կարծել, որ արևմտյան միջոցներն ինչ-որ կերպ կուժեղացնեն Հայաստանի պաշտպանունակությունը, կբարձրացնեն նրա սահմանային անվտանգությունը և տնտեսական բարգավաճումը»,- ընդգծել է Զախարովան։
«Ընդհակառակը, ուզում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից՝ պաշտպանությունից, տնտեսությունից, էներգիայից, որպեսզի դրա դիմաց տան ակնհայտ անհնարին ճանապարհային քարտեզներ, թղթե ծրագրեր և այլ անվերջ դեմագոգիա, հետո, լուծելով իրենց պատեհապաշտ խնդիրները, կլքեն Հայաստանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան