Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար
Քաղաքականություն

Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից

Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Հատկապես, երբ քաղաքական իրադարձությունները ծավալվում են շեշտակի արագությամբ, ընդհուպ՝ նոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղից ռուսական ռազմակայանի դուրսբերման հետևանքով, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել «նահանջել» Ոսկեպարի հարցում, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները սկսել են գիտակցել, որ լուրջ համախմբման դեպքում հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, ընդհուպ՝ ազատվել փաշինյանական իշխանության տիրապետությունից։

Նման իրավիճակում քաղաքական կյանքում իրական առաջնորդություն կարող են ստանձնել չվարկաբեկված, ճկուն և քաղաքականապես հասուն միավորները, որոնք էլ բոլոր հնարավորություններն ունեն արժանանալու հանրության վստահությանը, ներկայացնելու սեփական գաղափարները և ազգային հենքի վրա իրական պայքար մղելու գործող իշխանությունների դեմ։ Այս պահի դրությամբ «Համահայկական ճակատ» շարժմանը միացել է արդեն գրեթե 13 900 մարդ, ինչը բավական տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ «Համահայկական ճակատ» շարժումն իր ստեղծման մասին հայտարարել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, երբ ճակատի առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական դաշտ մուտք գործելու և Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ իրական պայքար ծավալելու մասին։

Կարապետյանը, որ փաշինյանական իշխանության օրոք եղել է վարչապետի խորհրդական, ապա՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և պաշտպանության նախարար, հրաշալի գիտի գործող իշխանություներին, նրանց մտածելակերպը, դիլետանտության և կանխատեսելիության աստիճանը, կարող է հաշվարկել իշխանության բոլոր քայլերը։

Քաղաքական պայքարի մեջ կարևոր է ոչ միայն բուն քաղաքական և քաղաքագիտական վերլուծություն իմանալը, այլև մրցակցի անձնական որակները ճանաչելը։ Զուր չէ, որ «Համահայկական ճակատը» նաև կուսակցություն ստեղծեց, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինքը՝ Կարապետյանը, այս առումով էլ բավական ճկուն քաղաքականություն է որդեգրել, բուն «Համահայկական ճակատը» շարժումը շարունակում է իր գործունեությունը և օրեցօր նորանոր հասարակական կազմակերպություններ, քաղաքական միավորումներ են միանում «Համահայկական ճակատ» շարժմանը, իսկ տանող և քաշող ուժը լինելու է հենց «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Առավելապես սա է պատճառը, որ գործող իշխանությունները խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը և այլ՝ ընդդիմադիր արտախորհրդարանական միավորներին թողած՝ իրենց հիմնական թիրախը դարձրել են հենց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ոհմակով են արձագանքում վերջինիս հայտարարություններին, հարցազրույցներին, ինչը վկայում է, որ գործող իշխանությունը լրջորեն մտահոգված ու վախեցած է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից։