Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Նենգաբար
Մենք երեկվանից քննարկում ենք՝ ինչ թուղթ հրապարակվեց, որ միտքը ինչ է նշանակում։ Բայց նույնքան կարևոր է արձանագրել, թե ինչպես դա եղավ։ Մեկ բառով՝ նենգաբար։
ՄԵԿ հոգին նախօրեին այցելելով Տավուշի գյուղեր, ըստ էության, մարդկանց խաբել է՝ տարբեր տեղեր տարբեր կցկտուր բաներ ասելով, հասարակ մարդկանց մոլորեցրել է։ Մինչ աշխատել է « մեր տղան է, մեր հող ու ջրի տղեն ա, հո վատ բան չի անի » կենցաղային նարատիվը, որն ուժեղացնում էին ուղարկվող միսիոներները, նա ադեն գիտեր, թե «ինչ է անելու իր հող ու ջրի հետ», այնպես, ինչպես Պրահայում գիտեր, թե ինչ է լինելու Արցախի հետ։
Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որը իր վրա վերցրեց պատմական ստորագրություն։ Եվ հիմա լուրջ հարցեր են ձևավորվում ուղղված նրան։
Ինչ վերաբերում է երեկվանից Հ1-ով ու մյուս հարթակներով միակողմանի զիջումները որպես մեծ հաջողություն ներակայացնոց ՔՊ-ականներին, ապա սա իր հերթին առանձին թեմա է։
Տոտալիտար աղանդներում ղեկավարը (քարոզիչը) և հետևորդները սովորաբար ունենում են տարբեր շահեր, պատկերացումներ և հեռանկար։ Այն, ինչը կա ՄԵԿ հոգու պլաններում ակնհայտորեն հասու չէ իր խմբակցությանը և թիմակիցներին։ Բայց միառժամանակ անում են նույն գործը։ ՄԵԿ հոգին անշուշտ գնալու է, բայց չեմ բացառում, որ նա ուզում է գնալ Հայաստանը դժոխքի վերածած պահին։ Իսկ, արդյոք, սեկտայի շարքերը և տարբեր աստիճանի մենեջները սա լավ են հասկանում։
Փաստն այն է, որ երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. այն պահին, երբ գնում էին իրական հանրային քննարկումներ, ձևակերպվում են շատ լուրջ առաջարկներ, որոնք Հայաստանի դիրքերը կուժեղացնեին։ Ինչո՞ւ այդպես արվեց. Այն պատճառով, որ ՆՐԱՆ պետք էր ոչ թե Հայաստանի դիրքերի ուժեղացում, այլ վաղօրոք ստվերում համաձայնեցված պլանի իրականացում։
Արձանագրենք նաև, որ դժվար պահին հանրությունը համախմբելու փոխարեն իշխանությունը գնաց հանրությունը պառակտելու ճանապարհով։ Բայց նման բան սովորաբար անում է թշնամու իշխանությունը։
ՈՒ նաև հարգելի « արևմտամետներ» չեք զարմանում, թե ինչու է Արևմուտքը այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները։ Իսկ գուցե Բրյուսելներում հենց դա էր համաձայնեցվում ՝զիջումներ, գովասանքի դիմաց։