Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան

Տավուշի ուղղությամբ զարգացումները շարունակում են թեժանալ։ Երեկ և այսօր գիշերը ցուցարարները մնացել են ճանապարհին, փակ պահել, հանրության մի մեծ զանգված այլևս սկսում է արթնանալ, շատերն էլ մեկնում են Տավուշի մարզ՝ հենց տեղում պայքարելու, որպեսզի գործող իշխանությունները չհամարձակվեն Ադրբեջանին հանձնել Տավուշի 4 գյուղերը։ Ընդ որում, պայքարն առաջնորդում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, որոնք հանդարտեցնում են կրքերը և պայքարը տանում քաղաքակիրթ ուղղությամբ՝ թույլ չտալով, հատկապես իշխանության կողմից, տարբեր սադրանքներ, իսկ որ այդպիսի սադրանքներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախապատրաստում է, որևէ մեկը կարծես կասկած չունի։ Հենց թեկուզ նախօրեին տեղի ունեցած միջադեպը վառ օրինակ է։

Երեկ նաև հայտնի է դարձել փաշինյանական իշխանության հերթական ստի մասին, երբ գյուղացիների թիկունքում ականազերծողներ են գնացել Ոսկեպարի եկեղեցու մոտ ու սկսել են ականազերծում իրականացնել։ Մինչ իշխանությունը հայտարարում է, որ ոչ մի միլիմետր հող չի փոխանցելու Ադրբեջանին, Ադրբեջանում այս օրերին իսկական տոն է, հրավառություն են անում, իսկ սոցիալական ցանցերում գովում են Նիկոլ Փաշինյանին՝ իրենց նոր հերթական զիջում անելու կապակցությամբ։

Բնավ զարմանալի չէ, որ գործող իշխանություններն Ադրբեջանին պատասխանելու փոխարեն զբաղված են հենց հայ առաքելական եկեղեցու դեմ ցեխարձակումներով. թիրախում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ ավելի վաղ նշել էր, որ հայ առաքելական եկեղեցին է դառնալու գործող իշխանությունների թիրախ, ինչն այսօր տեսնում ենք հենց Տավուշի դեպքերում, իսկ Տավուշում ստեղծված իրավիճակը գեներալ-մայոր Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է։

Արշակ Կարապետյանը նշում է, որ Փաշինյանը մեկը մյուսի հետևից դիվանագիտական խոշոր սխալներ է թույլ տալիս, հատկապես սահմանազատման շուրջ բանակցություներ է սկսում Տավուշից, այն դեպքում, երբ Սև լճի, Վարդենիսի, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները մտել են մեր տարածք։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև նշում է, որ Հայաստանի իշխանություններն այսպիսի վիճակում հայտնվել են, քանի որ իրենք են հենց նախաձեռնել գլխավոր միջնորդին՝ տարածաշրջանում շահագրգիռ Ռուսաստանին բանակցություններից հանելու քայլերը, և այդ կապակցությամբ լրջագույն խնդիրների առջև է կանգնել Հայաստանի Հանրապետությունը։