Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Ստացված տեղեկությունների հիման վրա հիշյալ ստորաբաժանման ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ' համագործակցելով ոստիկանության Էրեբունու, Թումանյանի և այլ բաժինների ծառայողների հետ։ Ոստիկանների հետևողականության ու ճշգրիտ գործողությունների շնորհիվ հունիսի 14-ին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում հայտնաբերվեց ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունիսի 12-ից սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել, որի ընթացքում բերման ենթարկված երիտասարդը դանակահարել էր 63 և 24-ամյա անձանց։ Նրանցից ավագը հիվանդանոցում մահացել էր, մյուսի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս։ Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել էին, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվողին ինքնությունը, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը' կալանք։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի