Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից է նաև այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություն կատարվի. այս մասին նա հայտարարել է «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
«Երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ, ոչ, սա նախապայման է։ Պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը։ Հայաստանում շատ լեռներ ունեն, եթե ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն։
Ես գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հավատարիմ են հաստատված դիրքորոշմանը, որ այս երկու գործընթացները՝ թուրք-հայկական մերձեցումը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռաբար։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է։
Իդեալական իրավիճակն այն է, որ մի օր կարելի է երկու համաձայնագիր ստորագրել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, որը ներառում է բոլոր հաղորդակցությունների բացում, երկար տարիների ատելության վերջ՝ էջը շրջելու և բնականոն զարգացման ուղին բռնելու համար»,-ասել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...