Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
Միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։
Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ էլ արդեն մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ «Ամնեստի ինտերնեյշնըլը», նոր տարեկան զեկույց է հրապարակել, ուր փաստել է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնութունները, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ու բռնաճնշումները։ Մինչ Փաշինյանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարության բաստիոն, հենց Արևմուտքն է արձանագրում բոլոր խախտումները, այդ կերպ վկայելով, որ Փաշինյանի միակ «բրենդը»՝ ժողովրդավարությունը, վաղուց այլևս գոյություն չունի, և իրականում, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ճոռոմ խոսքերի ուղեկցությամբ Հայաստանը տանում է դեպի բռնապետություն։
Արդյո՞ք միջազգային կառույցների այս զեկույցները ազդակ կլինեն գործող իշխանությունների համար, իրենց փոքր-ինչ ավելի զուսպ պահելու, վստահաբար՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ այսօր իր իշխանությունը կարող է ևս մի կարճ ժամանակ պահել միայն հանրության նկատմամբ բռնություններով։ Եվ երեկ բռնությունների հերթական ալիքն է արձանագրվել. Ազատության հրապարակի մերձակայքից՝ փողոց փակելու համար դաժանաբար ծեծվել և ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխվել ԱԺԲ 96 անդամներ:
Նարե Խոջյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...