Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը

Հայրենակիցներ,

Հայաստանի գործող իշխանության շարունակական ազգադավ քայլերի հետևանքով այսօր կանգնել ենք պետություն չունենալու վտանգի առաջ։

Օրի-օրի թափ է առնում Արցախի սցենարը Հայաստանում չկրկնելու դեմ պայքարը։ Ժողովուրդը դուրս է գալիս անտարբերության վիճակից՝ իր հաստատակամ անհամաձայնությունը հայտնելով ադրբեջանպաստ քայլերին։

 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը՝ նախագահ Միհրան Պողոսյանի առաջնորդությամբ ոչ միայն շարունակում է հայտարարված ընդվզման գործուղությունները, այլև ուժեղացնում է անհնազանդության ակցիաների ալիքը։

ՀՀՄ թիմի անդամների ձերբակալումները, հարկային տեռորը, պետական մեքենայի բռնաճնշումները  չեն կարող կանգնեցնել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությանը։

Ի ապացույց՝ ՀՀՄ այսօր առավոտյան իրականցված ակցիան էր․ Երևանի բոլոր վարչական շրջաններում փակցվել են սթափվելու և ոտքի կանգնելու կոչեր։

Մենք սատարելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ վերահաստատում ենք նրա խոսքը, որ վերստին կանգնած ենք գոյամարտի առջև։ Վերահաստատում ենք նաև Սրբազանի պնդումը, որ Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», Հոգին հաղթելու է «դուխին»։

Ողջունում ենք, բոլոր այն զինվորականներին ովքեր դեմ են դուրս գալիս գործող իշխանության ազգադավ քայլին։ Պետական ապարատի աշխատողներին, ուսանողությանը կոչ ենք անում ոտքի ելնել՝ ՉՀԱՆՁՆԵ՛Լ։

Պետությունը բոլորիս կարիքն ունի այսօր։ Հակառակ պարագայում իրականություն են դառալու Ալիևի Հայաստանի գործող վարչախմբին ներկայացված նոր խայտառակ պահանջենրը՝ «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, զինանշանի վրայից հանի Արարատը․ Հայաստանում սարեր շատ կան, թող մեկ ուրիշն ընտրեն»։

Սա կլինի Հայաստանի ավարտը։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հաստատակամ է իր նպատակներում և գործողություններում։ Երկուշաբթի օրվանից ՀՀՄ գործողությունները նոր լիցք են ստանալու։

«Միացի՛ր, այլապես կհանձնես»։

 

«Եթե ջղային չես, անտարբեր ես

#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,

 

«Դու չունես հայրենիք»

               2

#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,

 

«Ո՞ւմ են զանգում երբ ոստիկանը խոշտանգում է

#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,

 

«Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը

#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,

 

«Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին»

Հոգին հաղթելու է «դուխին»

  Բագրատ Սրբազան

#Միացի՛ր կամ հանձնի՛ր»։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն