Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը գործող իշխանությունների կողմնակիցները սկսել են օգտագործել գեներալի ուղղությամբ ցեխարձակումներ անելու, նրան, իբր առանց դատ ու դատաստանի, գործող իշխանությունների դեմ պայքարի կոչեր անելու մեջ մեղադրելու համար։ Մինչդեռ իրականում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը ճիշտ հակառակն է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումը ոչ միայն օրինական է, այլև անհրաժեշտություն։ Բնականաբար, նման հեռանկարից առաջին հերթին վախենում են Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, ինչպես և այն իբր չեզոք անաչառ քաղաքագետները, փորձագետները և լրատվամիջոցները, որոնք իրականում զբաղված են փաշինյանական իշխանության դեմքը պարզելով և իշխանության քարոզչական նարատիվները ծածուկ տարածելով։

Արշակ Կարապետյանի առաջարկը չափազանց պարզ, հեշտ մարսելի և կարևորը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերից բխող առաջարկ է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու մասին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասել էր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Նրա ողջ ելույթից, ինչպես և կուսակցության հիմնադրման արարողության ժամանակ հնչած քաղաքական մտքերից, ամենածանրը գործող իշխանության համար հենց տրիբունալի ստեղծման առաջարկն է եղել։ Լատինական «տրիբունալ»՝ «դատարան» բառը 2000 և ավելի տարիների երկար ճանապարհ է անցել։ Իրական տրիբունալի լավագույն օրինակը հայ իրականության մեջ նախորդ դարի 20-ական թվականներին Գերմանիայում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն էր, որն ազատ արձակեց հայ վրիժառուին, ինչպես և բարձրացրեց հայ ժողովրդի հերոսական ոգին։

44-օրյա պատերազմում և դրանից հետո, գործող իշխանությունների գործունեությունն ու վարած քաղաքականությունը հնարավոր է բնորոշել բացառապես դավաճանություն բառով, որևէ այլ բառով բնորոշելու հնարավորություն չկա։ Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնելու, տարածքային ամբողջականությանը վնասելու, օր առ օր Հայաստանին նոր հարվածներ հասցնելու համար։ Եվ նման պարագայում հայաստանյան դատական համակարգը չունի բավարար անկախություն՝ գործող իշխանությանը պատասխանատվության ենթարկելու։ Փոխարենը՝ Արշակ Կարապետյանն է լուրջ հանդիպումներ ունենում տարբեր իրավաբանների, անվանի մասնագետների հետ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի կառուցվածքն արդեն գրեթե պատրաստ է։ Առաջիկայում այդ մասին համապատասխան հայտարարություններ կլինեն, հենց այս փաստն է, որ ցնցումներ է առաջացրել գործող վարչախմբի շարքերում։