Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու էժանագին վարկաբեկման գործընթացները մեղմ ասած մտահոգիչ ու անհանգստացնող են:
Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու որպես հայ՝ սրտի ցավով եմ հետևում, թե ինչպես է փորձ արվում ցեխ շպրտել եկեղեցու ներկայացուցիչների հեղինակության, կենսագրության ու անցած ճանապարհի վրա, բայց դրանք ուղղակի փորձեր են՝ ոչ ավելին:
Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ:
Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության:
Առանց այն էլ պայթյունավտանգ ու երերուն այս ժամանակահատվածում թշնամանքի, ատելության ու անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...