Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Ընդհանրապես, այս ցանկը տնտեսագետները համարում են յուրատեսակ հայելի՝ առարկայորեն պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ տարվա առաջին եռամսյակի տվյալներն ամբողջական ու լիարժեք պատկեր որոշ առումներով չեն տալիս՝ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ առանձին հանգամանքների հետ, և տարվա ընթացքում հատկապես առաջատարների շրջանում կարող են էական փոփոխություններ լինել:

Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը, այս դեպքում՝ «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 7-րդն էր, իսկ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 4-րդը: Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ հորիզոնական իջել է, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ նույնքան վեր բարձրացել:

Ի դեպ, խոշոր հարկատուների՝ վերջին տարիների անփոփոխ առաջատար ԶՊՄԿ-ն այս անգամ երրորդն է։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։ Այսպես, միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ»,-պարզաբանել է ըներությունը՝ հավելելով, որ այսօր արդեն վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Շարունակում են առաջատարների շարքերում լինել բանկերը:

Ի մասնավորի առաջին 15-յակում միանգամից երկու բանկ կա՝ «Ակբա բանկը» (13-րդ) և «Ամերիա» բանկը (14-րդ հորիզոնական): Նրանց հետևում է «Արդշինբանկը», որը 22-րդ հորիզոնականում է: Նույնը կարելի է ասել նաև կապի օպերատորների մասին, որոնք ևս առաջատարների մեջ են: «Վիվա Արմենիան» 8-րդն է, «Յուքոմը»՝ 28-րդը, «Տելեկոմ Արմենիան»՝ 31-րդը: Հետաքրքիր է, որ ամենամեծ առաջընթացն ունեցել են ոլորտային երկու արտադրողներ: «Սիգարոնը» 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ վեր է բարձրացել 45 հորիզոնականով, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ 33: 2023 թ. հունվար-մարտի համեմատ միանգամից 50 հորիզոնականով, իսկ 2024 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 30 հորիզոնականով առաջադիմել է Հայաստանի մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում