Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանում քննարկումների գլխավոր թեման շարունակում է մնալ սահմանազատման խնդիրը, հարևան Վրաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև տարածաշրջանային կոնֆիգուրացիայի վրա։ Հարևան երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվել է հատկապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, որին դեմ են արտահայտվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Երկրի խորհրդարանում օրենքի նախագծի քննարկումները ուղեկցվում են բողոքի ցույցերով։

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կարող է օգտագործվել իշխող ուժի կողմից՝ մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ճնշումների ենթարկելու և լռեցնելու համար։ Նշենք, որ այս օրենքը հաճախ անվանվում է նաև «ռուսական օրենք»։ Իրականում վրացական մամուլում «օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանվող այս նախագիծը Ռուսաստանի հետ կապ չունի։ Այն ընդամենը արտաքին ֆինանսավորման թափանցիկության բարձրացման մասին է։ Ըստ օրենքի, օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող անձինք պարտավոր կլինեն տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։

Օրենքի նախագիծը նաև լիազորում է Վրաստանի արդարադատության նախարարությանը՝ հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք, իրենց կարծիքով, օտարերկրյա ազդեցության գործակալներ են: Ավելի խորքային առումով դիտարկելու դեպքում կարելի է տեսնել, որ արևմտյան ժողովրդավարությունների դեպքում նույնպես արտերկրից ֆինանսավորման թափանցիկության հարցը դրված է։ Ու ընդհանրապես, հարթակները, որոնք արևմտյան կառավարությունների կողմից վերահսկելի չեն, կարող են ընդհուպ արգելվել։ Ու դրանով է պայմանավորված, որ արևմտյան մի շարք երկրներում դրված է չինական «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելման հարցը։

Ի դեպ, հավելենք, որ կան տեղեկություններ, որ Հայաստանում էլ կարող են նման արգելք սահմանել: Ընդհանրապես, պարզ է, որ օտարերկրյա ֆինանսավորման լ յուստրացիայի ու վերահսկողության բացակայության դեպքում կարող է երկրում իրավիճակը ապակայունացվել, իսկ դա չի բխում երկրի շահերից։ Պատահական չէ, որ Վրաստանի իշխանություններն օրենքի ընդունումը հիմնավորում են նաև «ուկրաինացումից» խուսափելու հավաստիացումներով։ Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ի տարբերություն Սահակաշվիլիի ավերումների, վրացական գործող իշխանություններին հաջողվում է երկիրը հեռու պահել աշխարհաքաղաքական ցնցումներից ու նոր կորուստներից։ Վրաստանը հրաժարվում է մուտք գործել աշխարհաքաղաքական բախման տիրույթ և ոչ միայն խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց, այլև մի շարք ուղղություններով շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո վրացական տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ մեկտեղ վերելք ունեցավ, քանի որ Հայաստան և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիներն իրենց հետ բերեցին նաև մեծ կապիտալ։ Ընդհանրապես, Վրաստանը մեծ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու իրենց քաղաքական ուղեգծից։ Անգամ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր կազմակերպած հավաքի ժամանակ խոստացավ, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին ու ավելի ուժեղացած, իր ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ամրացրած կարգավիճակով: Նա նաև ընդգծեց, որ Արևմուտքի համար Ուկրաինան ու Վրաստանը ընդամենը թնդանոթի միս են։

Արևմուտքին, սակայն, այդպես էլ չհաջողվեց Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, իսկ դրան կարող էին հասնել, եթե դրանում շահագրգռված ուժերի գործակալները լինեին վրացական կառավարությունում։ Հարց է ծագում. եթե Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու մտադրություն չունի, ինչո՞ւ են ԵՄ-ից այդքան սուր արձագանքում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը։ Խնդիրն այն է, որ Վրաստանը ձգտում է Եվրամիությանն անդամակցել պահպանողական դրոշի ներքո, այլ ոչ թե լիբերալիզմի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, Բուդապեշտում տեղի ունեցած պահպանողականների համաժողովի իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, նշում էր, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։

Հասկանալի է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող լիբերալ շրջանակները ծանր են տանում Վրաստանի անցումը պահպանողականների դաշտ և արագացնում են ճնշումը Թբիլիսիի ուղղությամբ, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել, ու կարող է իրավիճակ փոխվել։

Նկատի ունենանք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը, որը, այս պահի հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, պահպանողական ուժերի թեկնածուն է։ Պարզ երևում է, որ վրացական իշխանությունները հաստատակամ են սեփական արժեհամակարգը պահպանելու գործում, ու անհրաժեշտության դեպքում Արևմուտքից եկող ներգործություններին հակադրվելու հարցում։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում այսյօր իշխում է «հայկական Սահակաշվիլին», որը ոչ միայն կորուստներ ու ավերներ է բերում մեր պետականության վրա, այլև հատուկ քաղաքականություն է վարում հայկական ազգային արժեհամակարգը քայքայելու ուղղությամբ և բացարձակ չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղեծրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում