Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին։

Ուղարկված նամակում կոչ է արվում 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։ Նամակով ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը: Բացի այդ, կոչ է արվում 20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար։ Նաև կոչ է արվում 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար և ևս 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

«Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։ Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել  է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:

«Անվտանգության ոլորտում Հայաստանին լրացուցիչ օգնությունը օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման տեսքով հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային օգնություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ի դեմս ադրբեջանական մշտական ծավալապաշտության և տարածաշրջանում այլ ավտորիտար ռեժիմների կողմից հնարավոր սպառնալիքների: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք մեր ջանքերն՝ ապահովելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կայունանան»,- նշել են նրանք:

Բացի այս, Կոնգրեսի անդամները հերթական անգամ կոչ են արել դադարեցնել  անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը՝ հայտարարելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր ցեղասպանական գործողություններով կրկին ու կրկին ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ազնիվ միջնորդ չէ, և Միացյալ Նահանգները չպետք է  անվտանգության ոլորտում որևէ օգնություն հատկացնի նրա ռեժիմին:

ԱՄՆ օրենսդիրները քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությանն ու միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության չենթարկելու համար։

«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի նրանք (խմբ․ադրբեջանցի պաշտոնյաները) պատասխան տան միջազգային իրավունքի այս խախտումների համար»,- ասվում է նամակում։