Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել
Եկող շաբաթ Մոսկվայում կայանալիք արարողություններին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը Ռուսաստանը դիտելու է անձնական վիրավորանք և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու։
Մայիսի 7-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, մայիսի 8-ին` ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, որտեղ պետք է նախագահի Հայաստանը, մայիսի 9-ին էլ` Հաղթանակի շքերթը։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, Արևմուտքի պահանջով Փաշինյանը երդմնակալության արարողությանը չի մեկնելու, գնալու է միայն մայիսի 8-ի ԵԱՏՄ նիստին, իսկ արդեն մայիսի 9-ին` չմասնակցելով Հաղթանակի շքերթին, լինելու է Երևանում։
Մոսկովյան մեր աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է, թե նման վերաբերմունք դրսևորելու դեպքում, պարզապես չի բացառվում, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանն ու նրա դաշնակիցները որոշում կայացնեն Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, ընդհուպ հայտարարեն Վերին Լարսը փակելու, Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դադարեցնելու վերաբերյալ։
ԵԱՏՄ-ն նաև պատժամիջոցների մի ամբողջ կոմպլեքս ունի, որն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել ոչ միայն կազմակերպության անդամների, այլև օտար երկրների նկատմամբ և, Փաշինյանի քայլը սպառնում է այդ պատժամիջոցների ողջ փաթեթի կիրառում Հայաստանի նկատմամբ։
Հատկապես հիմա` գյուղատնտեսության բերքահավաքի ամենաբուռն շրջանում, Ռուսաաստանի կողմից նման քայլը լրջագույն վնաս է հասցնելու Հայաստանի իշխանություններին, որոնք էլ վերջին օրերին տենդագին փնտրտուքների մեջ են, հանդիպումներ են ունենում հատկապես արաբական երկրների հետ՝ փորձելով գյուղատնտեսական արտադրանքը ինչ-ինչ մեթոդներով, անգամ Իրանի տարածքով, հասցնել արաբական երկրներ։
Սիրելի Եվրոպան բնավ ցանկություն չունի ընդունելու հայկական գյուղատնտեսական արտադրանքն ու սննդամթերքը, քանի որ դրանք չեն համապատասխանում եվրոպական չափորոշիչներին։
Ալվինա Մարկոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...