«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին
«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում։
Հասարակական-քաղաքական գործիչ ավետիք Չալաբյանը ակցիայի ժամանակ խոսք ուղղեց իրավապահ մարմիններին․
«Այսօր ՀայաստանիՀանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն․ ներքին զորքերը փաստացի գրավել են ՀՀ տարածքում գտնվող Կիրանց գյուղը, շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիներ մուտքը այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն։ Սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է։
33 տարի առաջ նույն այդ տարածքում՝ Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, մեծ մասը զոհվել են․ 11 ոստիկան զոհվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ բախումում, ևս 3-ը մահացել են բանտերում։ Այսօր՝ 33 տարի հետո, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար։ Սա ուղղակի աղետալի իրադարձություն է։ Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է։
Այսօր ՀՀ իշխանությունը բռնազավթած անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկանությանը։
Մենք ոստիկաններին զգուշացնում ենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ, որովհետև հանցագործների խմբակը վաղ, թե ուշ, պատասխանատվություն է կրելու։
Ոստիկանները, որոնք մեր պետության ծառայողներն են և իրենց ծառայությունն իրականացնում են մեր կողմից վճարված հարկերով, չպետք է դառնան թշնամու գործակալների հանցակիցը։ Իսկ որ սրանք թշնամու գործակալներ են, այլևս ոչ մի կասկած չկա»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի