Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կոալիցիոն կառավարություն։ Երեկ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել։ Ներկա էին տնտեսագիտական կրթություն, ֆինանսական աշխատանքի կիրառական փորձ ունեցող նախարարներ, փոխվարչապետներ, որոնք իրենց գիտելիքով լի քառակուսի գլուխները կախ լսում էին զրո կրթություն, զրո տնտեսական փորձ, զրո տեսական տնտեսագիտական միտք, զրո վերլուծական գանգատուփ ունեցող մեկին, ով մի հախուռն, անպատրաստ, արկածախնդիր, տխմար, տգետ դատողություններով մինի ֆինանսական հանրահավաք էր բեմադրում եվ իր իսկ նշանակած քառակուսի գլխների վրա մունաթ էր գալիս' բացարձակապես չիմանալով քննարկվող օրենքի խորքային էությունը, դրա ներդրման յուրահատկությունները, օրենքով կատարվող կարգավորումները եվ գործիքները։
 
Վերջում էլ իրեն հատուկ դիմածնոտային,հոնքային ծամածռություններով, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց որ իր իսկ նշանակած պաշտոնյաները 2018 թվականից թերացել են եվ ըստ երևույթին տապալել իրենց ծառայողական պարտականությունները:
 
Ադրբեջանցիների կուռք դարձած այդ գոյին մի երկու հարց ուղղենք․
 
1.Դու տնտեսագիտական, ֆինանսական ակադեմիական կրթություն ունե՞ս: Ոչ, չունի:
 
2.Դու ընդհանրապես բարձրագույն կրթություն ստացե՞լ ես: Ոչ, չի ստացել:
 
3.Դու երբևէ փոքր, միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվե՞լ ես կիրառական: Ոչ, չի զբաղվել:
 
4.Դու տնտեսական հարցերին վերաբերվող որևէ գիտական հրապարակում ունե՞ս արտասահմանյան պարբերականներում: Ոչ, չի ունեցել։
 
5.Դու Դավոսի կամ որևէ այլ հեղինակավոր համաժողովում ելույթ ունեցե՞լ ես: Ոչ,չի ունեցել։
 
6.Դու արտասահմանյան ժամանակակից հեղինակավոր տնտեսագետներից որևէ մեկի հետ մասնագիտական հարցերի շուրջ քննարկում կամ թղթակցում ունեցե՞լ ես: Ոչ, չի ունեցել։
 
Հարցերի և դրանց բացասական պատասխանների թվարկումը թույլ է տալիս մեզ պնդելու, որ գործ ունենք մի պատահական, ոչ արհեստավարժ, ոչ գիտակ, ոչ ուսյալ մեկի հետ, ով սակայն նման պաշարով իսկ չի հապաղում ճվճվալ մասնագետների վրա։ Իսկ ինչո՞ւ են այդ մասնագետները լռում, ինչո՞ւ չեն հակադարձում, ինչո՞ւ չեն մատուցում արհեստավարժ ծառայություն, ինչո՞ւ չեն տեղը դնում անգետին: Որովհետև դրանք այդ անգետի ցուցակով են մտել իրենց կաբինետներ և այդ ցուցակը միակուսակցական ամոթալի շարք է։ Հասկանալի է, որ նույն մարդիկ ավելի արդյունավետ կաշխատեյին, եթե իրենց համակարգումը կատարվեր իրապես գրագետ, արհեստավարժ եվ կիրթ ղեկավարի կողմից եվ էլ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ մասնագետների թիկունքում լիներ որևէ քաղաքական ուժ, որը կոալիցիոն աշխատանքի պայմաններում սեփական մրցակցային կադրին թույլ չէր տա դառնալ մի դիկտատորի նոքյար ծառա։ Գրում եմ այս ամենը ևմեր երկրին մաղթում կոալիցիոն կառավարում, որը դիկտատուրայից խուսափելու հրաշալի գործիք և ճանապարհ է։