Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում
Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի։ Այս մասին այսօր գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանն ասաց, որ Կիրանցում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և դա իր քաղաքական գնահատականն է։ Նրա խոսքով՝ կատարվածն աննախադեպ է, երբ թշնամին ուժային շանտաժի միջոցով ՀՀ իշխանությանը ստիպում է հանձնել տարածքներ ոստիկանական ուժերի օգտագործմամբ։ Նա հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, ապա իրավապահ մարմիններին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Մի՛ խախտեք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, ապօրինի հրամաններ մի՛ կատարեք, ապօրինի հրաման տվողը վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում, դուք մնալու եք և պատասխան եք տալու օրենքի առաջ»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...