Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլ յանը՝ որոշ մանրամասներ հրապարակելով Արցախի ղեկավարների պատանդառման մասին: Ի մասնավորի, նա նշել է, թե՝ այո, բոլորը եղել են բազայում: «Բայց որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել:
Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլ յանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլ յանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլ յանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:
Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ