ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:
«Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին Արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է՝ «գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դուք, ի հարկե, ունեք ռուս սահմանապահներ Թուրքիայի սահմանին, Իրանի սահմանին։ Նրանք շատ են ուզում, որ այդ սահմանապահները լինեն նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին», - ասել է Թոմաս դը Վաալը:
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն. երկուսն էլ չեն ցանկանում, որ ռուս սահմանապահները այնտեղ լինեն:
«Այսպիսով, կրկին, կարծում եմ, պարոն Փաշնիյանի կողմից այս ժեստը, այս գյուղերի վերադարձը պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս: Միևնույն ժամանակ, կա մի կարևոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռևս աներևակայելի կարևոր է: Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջևան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են», - եզրափակել է փորձագետը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...