Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարզ չէ՞, որ եկել ենք միանանք Սրբազան հորը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Երևան շարժվող քայլերթին միացած Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Հարցին՝ ո՞րն է լինելու շարժման վերջնական նպատակը, Տեր Հովհաննեսն ասաց․
«Արդարությունը և հաղթանակը։ Մինչև հիմա ես արդարություն չեմ տեսել, արդարություն և հաղթանակ նաև Արցախի համար»։
Դիտարկմանը՝ արդարություն ասելով նկատի ունի ներկա իշխանության հեռացո՞ւմը, Տեր Հովհաննեսն ասաց․
«Ես իշխանությունից չեմ խոսում, ես խոսում եմ արդարությունից, որ մեր ազգը ապրի արդար։ Ես չէի ասի, թե առաջին անգամ է եկեղեցին առաջնորդում ժողովրդին, եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ ու եկեղեցականները միշտ եղել են իրենց հոգևոր հոտի հետ»։
Տեր Հովհաննեսն առաջարկեց չխոսել քաղաքական հարցերից։
«Մեր նպատակը արդարության հաստատումն է, ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպես դա կլինի»,- նշեց նա։
Լրագրողի հարցին՝ իր կարծիքով ի՞նչ ճակատագրի կարժանանա Դադիվանքը խաղաղապահների հեռանալուց հետո, Տեր Հովհաննեսն ասաց․
«Դուք թուրք ազերիներին չեք ճանաչում, իսկ ես գիտեմ նրանց ձեռագիրը, նրանք մեզ խաղաղություն պարգևող չեն, իրենք կքանդեն ամեն ինչ, իսկ ռուս խաղաղապահները չլքեցին Դադիվանքը, այդ մենք ասացինք, որ Արցախը Ադրբեջան է ու իրենք գործ չունեին այնտեղ անելու։
Ես չեմ ընդունում այս իշխանությանը, չեմ ընդունում այն լեզուն, որ ասում է՝ Արցախը Ադրբեջան է, այդ լեզուն պիտի կտրես ու պիտի կտրես այն ձեռքը, որ դա ստորագրել է»։
Դիտարկմանը՝ կա՞ր արդյոք հանրավորություն, որ Արցախի նախկին նախագահները ու բարձրաստիճան պաշտոնյաները չհատնվեին բանտում, Տեր Հովհաննեսն ասաց․
«Հնարավորություն կար նաև, որ պատերազմեինք ու հաղթեինք, բայց չարեցինք»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...