Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ Կարապետյան

Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ

Fastex-ի մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցել միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, այդ թվում՝ ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ին և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ին:

TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում և Դուբայում՝ առաջարկելով քննարկել և փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքը և կրիպտո ոլորտը: 

Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։ 

«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը

Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով: 

Իսկ արդեն Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են  թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։ 

Նշենք, որ Paris Blockchain Week-ը բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է լավագույն բիզնես ղեկավարներին, ներդրողներին, անհատ ձեռներեցներին և ծրագրավորողներին բլոկչեյն ոլորտում գործակցության նպատակով։ 

Fastex-ը մշտապես ոլորտի զարգացումների առաջնագծում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները: 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր ftNFT առևտրային հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: