Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր Ավետիսյան
Իրավունք

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ

Փետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։

Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ահազանգ էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել նույն տարածքի բնակիչ 27-ամյա երիտասարդի՝ «պոլիտրավմա՝ հարցականով» ախտորոշմամբ։

Քիչ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել էր ևս մեկ ահազանգ։ Նույն ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել նաև երիտասարդի 29-ամյա եղբայրը։

Մարմնական վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ երկու եղբայրների հետ վիճաբանել էին 18-ից 25-տարեկան 12 երիտասարդ, ու վեճն էլ վերաճել էր ծեծկռտուքի։

Դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, կան կալանավորվածներ։