Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Աշխարհ

ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։

Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքները ճշտվում են, էներգետիկներն արդեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ։ «Ուկրէներգո»-ն հաստատել է արտադրական օբյեկտներից մեկի վնասվելը:

Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը հայտնել է երեք ջերմաէլեկտրակայանների լուրջ վնասների մասին։

«Ներկայում էներգետիկայի աշխատողներն աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել են ընկերությունում։ Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը չի հստակեցրել, թե որ ջերմաէլեկտրակայանների մասին է խոսքը։ Դրանցից մեկը կարող է լինել «Դոբրոտվորսկայա» ՋԷԿ-ը, որը Լվովի մարզի ամենամեծ էլեկտրակայանն է։

Հրթիռային հարձակումն ուղղված է եղել նաև Կիևին։ Սակայն Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ մայրաքաղաքի տարածքում գտնվող բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի միջոցով։

Ռուսաստանի կանոնավոր հարձակումների հետևանքով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսն արդեն վնասվել է, մայիսի սկզբին հայտարարել էր երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։