Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».
1. Պատերազմ բանակի դեմ
2. Պատերազմ Արցախի դեմ
3. Պատերազմ Եկեղեցու դեմ
4. Պատերազմ սփյուռքի դեմ
5. Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ
Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար կորուստներն ահռելի էին։ Ժամանակն է դադարեցնել։
Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։
Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում՝ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, պետության տարածքային ամբողջականությունը, երկրի ներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։ Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...