Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Աշխարհ

Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե իսրայելական բանակը մտնի Ռաֆահ։

«Ես հստակ ասել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ, նրանք դեռ չեն մտել Ռաֆահ, ապա ես չեմ մատակարարի զենք, որը պատմականորեն օգտագործվել է Ռաֆահի դեմ՝ քաղաքների դեմ պայքարելու համար», - ասել է Ջո Բայդենը:

Իսրայելի կողմից Գազայի հատվածում 2000 ֆունտանոց ռումբերի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն այդ ռումբերն Իսրայել է մատակակարել 2023 թվականի դեկտեմբերին։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը ենթարկվել է ուժեղ ճնշման, այդ թվում՝ իր կուսակցության անդամների կողմից՝ սահմանափակելու Իսրայել զենքի առաքումները Գազայում հումանիտար ճգնաժամի պայմաններում: Մինչ այժմ նախագահը դիմադրում էր այդ կոչերին և վճռականորեն աջակցում էր ՀԱՄԱՍ-ին հետապնդելու Իսրայելի ջանքերին։ Այդուհանդերձ, մոտալուտ ներխուժումը Ռաֆահ՝ Գազայի հարավային քաղաք, որտեղ ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչ, կարծես թե փոխել է Բայդենի դիրքորոշումը:

«Մենք չենք հրաժարվում Իսրայելի անվտանգությունից. մենք հրաժարվում ենք այդ տարածքներում պատերազմ մղելու Իսրայելի կարողությունից», - ասել է Բայդենը:

Բայդենը հավելել է, որ մինչ ԱՄՆ-ն կշարունակի պաշտպանական սպառազինություն տրամադրել Իսրայելին, այդ թվում՝ իր «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար, այլ տեսակի մատակարարումները կդադարեցվեն, եթե սկսվի Ռաֆահ խոշոր ցամաքային ներխուժումը:

«Մենք պատրաստվում ենք շարունակել համոզվել, որ Իսրայելն ապահով է «Երկաթե գմբեթի» և վերջին շրջանում Մերձավոր Արևելքից հասցված հարձակումներին պատասխանելու նրա ունակության առումով: Բայց մենք չենք մատակարարելու զենք և հրետանային արկեր», - հավելել է նա։

Մայիսի 8-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է «ծանր զինամթերքի» մատակարարումը և վերանայում է Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու իր ծրագիրը։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է «Ռաֆահում տեղի ունեցած իրադարձությունների» պատճառով։

The New York Times-ի և AP-ի աղբյուրները հայտնել են, որ անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հետաձգել է 3500 ռումբերի մատակարարումը մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակման ժամանակ: Ըստ ԱՄՆ կառավարության աղբյուրների՝ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է 1800 2000 ֆունտանոց ռումբերի և 1700 500 ֆունտանոց ռումբերի մատակարարումները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են նետվել Ռաֆահի վրա: