80 000 եվրո. Գոգենի առաջին նկարը վաճառվել է աճուրդում
Ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենի առաջին նկարը, որում շվեյցարական Էռլենբախ իմ Զիմենթալում գտնվող տուն է պատկերված, Ֆրանսիայում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերվել 80 000 եվրոյով, հայտնում է ria.ru-ն:
![]()
Աղբյուրը մանրամասնում է, որ 1865 թ. ստեղծված նկարի վրա առկա է հեղինակի ստորագրությունը:
Rouillac աճուրդի տան մասնագետները կանխատեսել էին, որ նմուշն առավելագույնը կվաճառվի 60 000 եվրոյով:
Թեև գնորդի ինքնությունը հայտնի չէ, սակայն արդեն հայտարարվել է, որ նկարը կտեղափոխվի Շվեյցարիա:
Նկարը ստեղծելու ժամանակ ապագա արվեստագետն ընդամենը 17 տարեկան է եղել: Գոգենը պատկերը ստեղծել է իր նկարչության ուսուցչի արած էսքիզներով: Ըստ մասնագետների՝ այս նկարի առկայությունը հերքում է վարկածն առ այն, թե Գոգենն ինքնուս նկարիչ է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի