Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան
Վաղ առավոտյան բերման ենթարկվածների թվում էր նաև քաղաքագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա 1or.am-ին ասաց, որ իրեն բերման ենթարկելու օրինական հիմքեր չկային:
«Ոչ մի պատճառ և պահանջ չներկայացրին, ես մայթի վրա էի: Ոստիկանությունը նախապես պահանջ ներկայացրեց ազատել փողոցը, ապա կամայական ժամանակ տվեցին ու սկսեցին մեզ հրել դեպի մայթը: Արդեն մայթի վրա էինք, երբ եկան ու սկսեցին բերման ենթարկել: Այդ պահին նույնիսկ երթևեկությանը չէինք խոչընդոտել: Վարչական արձագրություն են կազմել, չափը դատարանն է որոշում, բայց խախտում տեղի չի ունեցել, դա նույնիսկ տեսախցիկներն են ֆիքսել»,- նշեց Սողոմոնյանը:
Բաժնում մնացել է մոտ 3 ժամ, հետո էլի միացել ակցիայի մասնակիցներին: Ասում է օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն և ամեն գնով պետք է աջակցել այդ օրակարգին, քանի որ այն ազգային անվտանգության օրակարգ է:
«Այս շարժմանը պետք է միանան ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիները: Եթե նկատել եք այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է: Սա նշանակում է, որ եթե շարժումը դադարի, ապա հանձման պրոցեսը կվերսկվի: Հետևաբար պետք է դա բացառելու համար հեռացնենք այս իշխանությանը: Միայն նրա հեռացումը կերաշխավորի, որ ՀՀ-ում ունենանք իշխանություն, ով կկարողանա դիմադրություն կազմակերպել, թշնամիներին հակադրելու գործընթաց սկսել»,- ասաց նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...