Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Փաստի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, որով ասում ենք՝ այդ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև վարչապետը, որի որոշմամբ այդ հանձնաժողովը ստեղծվել է, գերազանցել են իրենց իրավասությունները: Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հայտնի հայտարարությունը դուրս է գալիս մեր իրավական դաշտից, որովհետև ոչ մի ներպետական ընթացակարգ չի անցել:

Ինչպե՞ս կարող են սյուներ տեղադրել: Առավելագույնը, ինչ կարող են անել, նոր պետական սահմանագիծ համաձայնեցնելն է, բայց այդ համաձայնեցումը պետք է ընդունվի պետության կողմից»: Ըստ Չալաբյանի, սահմանագծման և սահմանազատման այն գործընթացը, որ հիմա փաստացի տեղի է ունենում Տավուշի սահմանագծի հատվածում, իր էությամբ ապօրինի է: «Ինչո՞ւ, որովհետև ստեղծված հանձնաժողովն իրավասություն ունի միայն բանակցելու: Բանակցություններից հետո այն փաստաթուղթը, որը բանակցվել է, պետք է վերածվի միջազգային պայմանագրի, այսինքն՝ կնքվի: Այդ հանձնաժողովը, որը ստորագրել է փաստաթուղթ ադրբեջանական կողմի հետ, բացարձակ իրավասու չէ նման թուղթ ստորագրելու, վերցնելու ինչ-որ ժամկետների ապահովման պարտավորություններ և այլն, դա իր իրավասություններից բացարձակ վեր է: Խոսքը վերաբերում է երկրի տարածքների փոփոխությանը, դրա իրավասությունն ունի միայն ամբողջ ժողովուրդը հանրաքվեի միջոցով:

Հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի: Ապրում ենք իրավական պետությունում, Սահմանադրություն է գործում: Եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ Սահմանադրությունից վեր են, խորապես սխալվում են: Իրենք փորձում են իրենց վեր դասել, բայց Սահմանադրությունից վեր չեն: «ՀայաՔվեն» որպես քաղաքացիական, իրավական, ժողովրդավարական նախաձեռնություն հետամուտ է լինելու, որ մեր Սահմանադրությունը պահպանվի»,-ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում