Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով
Քաղաքականություն

Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»: Սա Փաշինյանին բնորոշող ամենատիպիկ վկայություններից մեկն է: Տեսնես՝ հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին: Այս հարցն առաջին պլան է գալիս սկսյալ դեռ Կիրանցում ոստիկանական «սևաբերետ» ստորաբաժանման դրսևորած բռի վայրագություններից, երբ խաղաղ բնակչության վրա հարձակվելուց հետո նրանք... ողջագուրվում էին միմյանց հետ, ասես՝ մի մե՜ծ սխրանք էին գործել, մի մե՜ծ հաղթանակ էին տարել:

Հիմա Փաշինյանի «ներքին հրահանգի» բովանդակությունը երևում է, օրինակ՝ երեկ «կարմիրասևբերետավոր» ոստիկանների խայտառակ ու մարդատյաց (այս դեպքում՝ հայատյաց) պահվածքով, կանանց, անչափահասների, զոհվածների մայրերի, ընդհանրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ թիրախավորված հարձակումներով: Առանձնահատուկ պետք է ընդգծել «բերետավորների» նպատակային թշնամական, ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ ստացան մեր երկու գործընկերներ: Ու ինչն է հատկանշական. «բերետավորներն» ու նրանց գլխավորողը այդ ամենը անում էին առանձնահատուկ հաճույքով, այնպիսի պատրաստակամությամբ, որ 1 քաղաքացու ասֆալտին ծեփելու համար միմյանց հերթ չէին տալիս ու իրար էլ էին «հեծնում»:

Վերջում հավելենք, որ երեկ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մոտ 200 խաղաղ ցուցարար: Ինչպես տեսնում ենք, օր օրի վրա այդ թիվը մեծանում է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այդ հանգամանքը: Թե՛ ոստիկանական ուժերի աճող ագրեսիան, թե՛ բերման ենթարկվողների օրավուր աճող թիվը խոսում է առաջին հերթին նրա մասին, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ ծավալներ է ստանում: Դա էլ իր հերթին անհանգստացնում է իշխանություններին, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնարարքների են դիմում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, ամեն ինչի պատրաստ է: Նման օրինակների պակաս չկա: Սակայն դա՝ մինչ այն պահը, երբ հանրային պահանջի ծավալներն անկասելի կլինեն: Չհաշված մնացյալ գործոնները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում