Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տարբեր ակցիաների ժամանակ առաջին բանը, որ աչքի է զարնում, այն է, թե որքան շատ ոստիկան կա մեր երկրում, և թե ինչ վայրագությամբ նրանք կարող են հարձակվել սեփական ժողովրդի վրա: Թեպետ, օրերս բերետավորների ղեկավարներից մեկը, դիմելով շարժման ղեկավարներին, ասում էր «ձեր ժողովրդին...»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումների ղեկավարներից մի քանիսը ոչ պաշտոնական միջավայրում անկեղծացել են, թե վերջին օրերի իրենց անձնակազմի ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել: Օպերատիվ խորհրդակցություններում նա է վստահեցրել, որ իր գիտելիքներն ու կապերը գործի կդրվեն, որ ուժ կիրառող որևէ ոստիկան չպատժվի. նա արդարադատության նախարարությունում ազդեցություն ունի, քանի որ փոխնախարար է եղել, ամուսինը ԲԴԽ-ում է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «հոգեզավակն» է, սերտ կապերի մեջ է արևմտյան թևի հետ: Ասում են, որ համակարգում տեղյակ են՝ ինչ է արժենում Արփի Սարգսյանի ցուցումները չկատարելը:
Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, համակարգում, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն այս ամենի հետ: Կան շատ լուրջ դժգոհություններ, ավելին՝ հնարավոր է, որ առաջիկա օրերին նաև աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...