Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով
Քաղաքականություն

Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿԻՐԱՆՑԻ ԴԱՌԸ ՕՐԸ
Երեկ Բագրատ սրբազանի կոչով մենք մեկնեցինք Կիրանց՝ մեր աջակցությունը բերելու տեղի բնակիչներին, որոնց գյուղի մի մասը կապիտուլացիոն վարչակարգի կյողմից հանձնվում է թշնամուն, իսկ մնացածն էլ հայտնվելու է նրա անմիջական նշանառության տակ, անտանելի դարձնելով կյանքն այնտեղ։
Իջևանի կողմից գյուղի մուտքը փակված էր հսկայական ոստիկանական ուժերով, այնտեղ էին մի քանի մարզի ոստիկանապետեր, կարմիր ու սև բերետներ, ոստիկանության զորքեր՝ ընդհանուր առմամբ, 1000-ին մոտ ոստիկան։ Ինչպես պարզվեց ընթացքում, այս վիթխարի ոստիկանական ուժը ընդամենը մեկ նպատակով էր այնտեղ՝ խոչընդոտել Բագրատ սրբազանի և նրան ուղեկցողների մուտքը Կիրանց, թեև առերես նրա հրամանատարները պնդում էին, որ գյուղում անվտանգային միջոցառումներ են տեղի ունենում, այդ պատճառով իրենք ստիպված են ճանապարհը փակ պահել։ Մեր առջև կանգնած ոստիկանական պատում հիմնականում սպաներ էին, մեծ մասը բացակայող հայացքներով, իրենք իրենցից ակնհայտ դժգոհ և տեղի ունեցողի ողջ աբսուրդը գիտակցող, սակայն հրամանը հլու հնազանդ կատարող։
Երբ պարզվեց, որ Բագրատ սրբազանը այնուամենայնիվ շրջանցիկ ճանապարհներով կարողացել է Կիրանց հասնել, ոստիկանության վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ, նրանք հրմշտոց սադրեցին և մեկ տասնյակից ավել խաղաղ ցուցարարների բերման ենթարկեցին, ոմանց նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։ Ի վերջո, Բագրատ սրբազանը վերադարձավ գյուղից, ելույթ ունեցավ լրատվամիջոցների առջև, նկարագրեց գյուղում տիրող ծանր վիճակը, և վերադարձավ Երևան։ Տառացիորեն մեկ ժամ անց ճանապարհը բացվեց՝ ակնհայտորեն ոչ մի անվտանգային միջոցառում էլ չկար, նպատակը ընդամենը ուժի անմիտ ցուցադրումն էր։
Մենք երեկոյան հասանք Կիրանց, և շփվեցինք գյուղի որոշ բնակիչների հետ։ «Սահմանազատման» ապօրինի գործընթացի արդյունքում այսպես կոչված սահմանային սյուները արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, բազմաթիվ տներ, այգիներ և այլ շինություններ հայտնվել են «հանձնման ենթակա» մասում։ Բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն, կոնկրետ իրենց տներին և գյուղում հետագա կյանքին ինչ ճակատագիր է սպասում, ընկճված և շփոթահար են։
Լուսանկարի մեջ շատերին հայտնի տիկին Խանումն է, որը դառը քրտինքով փոքրիկ մի տուն է կառուցել Կիրանցում, և շուրջը ծաղկուն այգի է աճեցրել։ Հիմա նրան ամեն օր սպառնում են վարչախմբի էմիսարները, պահանջում են տունը հանձնել, թեև տիկին Խանումը դիմադրում է, և դիմադրում են նաև նրա մի շարք այլ հարևաններ, որոնց ողջ ունեցվածքը կապիտուլյանտների թեթև ձեռքով պետք է հանձնվի թշնամուն, կարծես մեր երկրում չկա ոչ սահմանադրություն, ոչ օրենք՝ կա միայն մի ձախողակ կամակատար, որ իր կամքին է ենթարկել իր պես ձախողակների ու կամակատարների, ու նրանց ձեռքով այժմ աճուրդի է հանել երկիրը։
Անցյալ տարի Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո, մեր աչքների առաջ խաղարկվում է հայ ժողովրդի ողբերգության հերթական արարը։ Սրա նպատակը մեկն է՝ վերջնական հայրենազրկել և թափառական դարձնել մեր ժողովրդին, կտրել նրան իր հայրենիքից և հողից։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը հլու հնազանդ ենթարկվում է այդ պարտադրանքին՝ կլինեն դա տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները, թե նույնիսկ կողքի գյուղերի որոշ բնակիչներ, որոնք համարում են, որ Կիրանցի այսօրվա ողբերգությունը իրենց չի վերաբերվում, և իրենք խուսափելու են նույն դառը ճակատագրից։
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով։ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա, իսկ մեզ պետք է ի մի բերել մեր բոլոր առողջ ուժերը՝ մեր երկիրը անկումից և հայաթափումից փրկելու, և զարգացման առողջ հուն վերադարձնելու համար։