Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է մայիսի 26-ին հրավիրած մեծ հանրահավաքին, որտեղ էլ ներկայացնելու է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իր ռազմավարությունը։
Այս օրերին Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների, քաղաքական ուժերի, մտավորականների, այսօր էլ հանդիպում է ունենալու Արցախի իշխանությունների և այլ ներկայացուցիչների հետ։
ՔՊ մերև աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հատկապես մտահոգված է այսօր կայանալիք հանդիպումից՝ հասկանալով, որ հատկապես ազդեցիկ արցախցիները շահագրգռված են ընդդիմադիր շարժման հաջողությամբ և չի բացառվում, որ թե՛ մարդկային ռեսուրսով և թե՛ նյութապես լուրջ օգնություն ցուցաբերեն ընդդիմադիր շարժմանը։
Ի վերջո, Փաշինյանը որքան էլ փորձել է ահաբեկումների կամ այլ մեթոդներով արցախցիներին հեռու պահել Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից, արցախցիների ուժը դեռևս մնում է և Հայաստան բռնի տեղահանված 100 հազար արցախցիներից շատերը կարող են մասնակցել մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին։
Մայիսի 9-ին Բագրատ Գալստանյանին հաջողվեց մի քանի տասնյակ հազար մարդ հավաքել Հանրապետության Հրապարակում և այժմ Հանրապետության Հրապարակը լցնելու դեպքում գործող իշխանություններին կմնա ընդամենը մեկ քայլ, բոլոր միջոցներով փախուստի դիմել Հայաստանից, ուստի Փաշինյանը հանձնարարել է իրեն հավատարիմ մի քանի արցախցիների՝ այդ թվում անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, բոլոր միջոցներով խափանել թե՛ այսօր կայանալիք հանդիպումը և թե՛ մայիսի 26-ի հանրահավաքին արցախցիների մասնակցությունը՝ սպառնալով, որ դա չանելու դեպքում նրանց ևս իր հետ անդունդը կգլորի։
Աննա Բարսեղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...