Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Վարչախումբը հարվածում է փաստաբաններին, որ ընդդիմադիրներին զրկի օգնությունից

Գործող վարչախումբը հիմա էլ նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, Հայաստանի հանրային կյանքի ամենաակտիվ զանգվածին՝ փաստաբաններին, հարվածելու համար։

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային օրենսգրքի փոփոխություններ, ինչը բողոքի լայն ալիքի պատճառ է դարձել և փաստաբաններն այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։

Գործող օրենքի համաձայն՝ փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են թե՛ ավելացված արժեքի հարկ, թե՛ շահութահարկ։ Ավելի պակաս վաստակողները, որոնք մեծամասնություն են փաստաբանների պալատում, վճարում են 5 % շրջանառության հարկ։

Կառավարությունն առաջարկում է հունվարից հանել 5 %-ը և փոխարենը բոլորից գանձել ավելացված արժեքի հարկ 20 %, գումարած 18 % էլ՝ շահութահարկ։

Նախագծին բացասական եզրակացություն են տվել թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ անգամ արդարադատության նախարարությունը, բայց դա չի խանգարել, որպեսզի փաշինյանական վարչախումբը նախագիծն ուղարկի Ազգային ժողով, խմբակցությանն էլ հրահանգի դակել այն, և գլխավոր շահառուներին՝ փաստաբաններին, չեն էլ կանչել նախագծի քննարկմանը, իսկ այդ նախագիծն անցնելու դեպքում հանրության մի ստվար զանգված զրկվելու է որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից։ Խոցելի խավերի համար էլ փաստաբանները կարող են դառնալ անհասանելի, քանի որ անվճար օգնություն կիրառելու դեպքում նույնիսկ պարտավոր են սեփական գրպանից գումարներ, հարկեր վճարել նույնիսկ անվճար ծառայության պարագայում։

Փաստաբաններն արդարացիորեն դժգոհում են, այսօր նաև մամուլի ասուլիս են տվել։ Իրականում, ըստ մեր աղբյուրների, փաշինյանական վարչախմբի կողմից նման նախագծի ներկայացումը մեկ էական նպատակ է հետապնդում։ Հատկապես այսօր, երբ իրավապահ մարմինները ակտիվորեն հետապնդում են քաղաքացիներին իրենց քաղաքացիական կեցվածքի և ընդդիմադիր գործունեության համար, երկիրն էլ սահուն քայլերով վերածվում է ոստիկանական բռնապետության, գործող իշխանությունները ցանկանում են մարդկանց զրկել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչպես նաև օրվա ցանկացած պահի բերման ենթարկվելուց կամ ձերբակալվելուց հետո, փաստաբանի դիմելու հնարավորությունից։

Այս կերպ, քաղաքացիների գրպանին հարվածելով, փորձում են նրանց նաև ետ պահել քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից:

Մանե Նասիբյան