Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով
Քաղաքականություն

Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների իրագործման մեջ։ Մյուս կողմից էլ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունն է ցեղասպանության մեղադրանքով գործ սկսել Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում։ ՀԱՀ-ը պնդում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ներխուժելով Գազայի հատված, պաղեստինցիների դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Իսրայելը կտրականապես մերժում է մեղադրանքը և այն անվանում «անհիմն»:

Ի դեպ, այդ գործի մեղադրանքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Թուրքիան, այն դեպքում, երբ այդ երկիրը հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Գազայի հատվածում կատարված միջազգային հանցագործությունների հետ կապված հարցը կարևոր է նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը միաժամանակ տարբեր միջազգային հանցագործություններ է իրագործում ու չի էլ թաքցնում դրանց շուրջ իր մտադրությունները։ Սակայն այդ հանցագործություններն այդպես էլ հետևանքներ չեն ունենում։ Բաքուն անտեսում է բոլոր նախազգուշացումները։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին որոշում ընդունեց, ապա նաև վերահաստատեց այն, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։ Բայց Ադրբեջանում լիովին անտեսեցին Հաագայի դատարանի որոշումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի հիշում դրա մասին։

Ու անցած տարվա աշնանը Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, որպեսզի Միջազգային քրեական դատարանի մաս կազմի ու Հայաստանի ու Արցախի դեմ իրագործված հանցագործությունների մասով գործ հարուցի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ամիսներ են անցել, ոչ մի նորություն չկա։ Ու սպասում էլ չկա, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի մասով հայցեր կարող են ներկայացվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը, որը միայն զբաղված է Ադրբեջանի պահանջները լուռումունջ կատարելով։ Ավելին, կան խոսակցություններ, որ գուցե եղած հայցերը հետ կանչվեն: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ այս պահի իշխանությունները որոշեցին մեծ խանդավառությամբ միանալ այդ դատարանին։ Հենց նաև այս համատեքստում է, որ տպավորություն է առաջանում, թե խնդիր էր դրված Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ինչն էլ «հմուտ կերպով» կատարեցին։

Չէ՞ որ Ռուսաստանը շատ զգայուն է այդ հարցում, քանի որ թեման առնչվում է ուղիղ ՌԴ նախագահին, տվյալ դեպքում նրա՝ Հայաստան հնարավոր այցելությանը։ Վերադառնալով Ադրբեջանի թեմային՝ նշենք, որ այդ երկրի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործ բացելու և հաջողության հասնելու հարցում կան բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են իրենց գնահատականներում ընդգծում, որ Արցախի հայության նկատմամբ իրագործվել են միջազգային հանցագործություններ, ընդհուպ՝ ցեղասպանություն։ Հենց միայն այդ հրապարակումներն ուղղակի բավական էին Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Եթե բավարար աշխատանք կատարվեր, ապա հիմա արդեն Միջազգային քրեական դատարանը Ալիևին ու ադրբեջանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին կարող էր ձերբակալման օրդեր տալ։ Նույնիսկ հարաբերական հանգիստ վիճակում է Ադրբեջանը շարունակում հանցագործություններ իրագործել։ Օրինակ՝ ներկայում, չնայած սահմանին հարաբերական խաղաղություն է, բայց նույնիսկ այս ժամանակն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ցեղասպանություն իրագործելու համար, ոչնչացնում է հայկական ժառանգությունը, փոփոխում և յուրացնում դրանք կամ «ալբանացնում»։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, տեսնելով, որ անպատիժ է մնում, ապագայում՝ նույնիսկ սահմանազատումից հետո, նորից ագրեսիա կարող է ձեռնարկել։ Եթե այդ երկիրը թքած ունի միջազգային մարդասիրական նորմերի և միջազգային իրավունքի վրա, ապա ի՞նչ խնդիր է այդ երկրի համար խախտել միջազգային պայմանագիրն ու սահմանազատման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուղղակի մինչ այդ սահմանազատման արդյունքում հակառակորդ երկիրն իր դիրքերը ավելի առաջ բերած ու ամրապնդած կլինի։ Ահա, նաև սա կանխելու մասին է առաջին հերթին Սրբազան պայքարը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում