Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գրեթե հաստատել է, որ Հայաստանին սահմանազատում և սահմանագծում պարտադրելու ջանքերի մեջ Թուրքիան իր սեփական մասնակցությունն ունի։
Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպմանը Ֆիդանն Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին։ Մեկնաբանելով 4 հայկական գյուղերի հանձնումը Բաքվին և անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Ֆիդանն ասել է, թե Ադրբեջանը ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ։
Ֆիդանը դրական քայլ է համարել Հայաստանի կողմից «օկուպացված» 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև Ալմա-Աթայում ԱԳ նախարարաների հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։
Ըստ էության, Թուրքիան, արտգործնախարարի բերանով, պարզորոշ հասկացնում է, որ հենց ինքն է կանգնած այս ամենի ետևում, ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները բոլորովին չեն հերքել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով են իրականացնում այսպես կոչված սահմանագծումը, իրականում՝ Հայաստանից կարևոր ռազմավարական բարձրունքներ հակառակորդին զիջելը, Հայաստանի ինքնիշխանությանը վնասելը և սպասվող նոր պատերազմում Հայաստանի դիրքերի թուլացումը։
Ի վերջո, նոր արհավիրքի սպասման մեջ, անհրաժեշտ է օր առաջ ազատվել փաշինյանական վարչախմբից, այլապես հետևանքները չափազանց ծանր է լինելու մեր երկրի համար։
Մարիամ Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...