Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփnւշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել։
Հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահին, արտգործնախարարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի հարցով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցը։
Ըստ զեկույցի՝ ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո հրդեհվել է։
Նշվում է, որ որոնողական աշխատանքները տարածքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով շարունակվել են ողջ գիշեր և միայն երկուշաբթի վաղ առավոտյան է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով հայտնաբերվել վթարի վայրը։
Հաղորդվում է, որ անձնակազմի զրույցների ձայնագրություններում կասկածելի հարցեր չեն նկատվել։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս չորս հոգի զոհվեցին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի