Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան
Քաղաքականություն

Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի մեջ նշվում էր անկլավների վերադարձի մասին, սակայն այն հանվեց հայտարարության վերջնական տարբերակից։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անկլավային գյուղերի մասին՝ հերքելով այն պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Նրա դիտարկմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես մերժվել է։ Ավելին՝ նա հատուկ ընդգծում էր, թե ինքն ասել է, որ իր ձեռքերը կկտրի, բայց չի ստորագրի «Ղազախի շրջանի» գյուղերի հանձնման տակ։ Դրանից հետո Փաշինյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե անկլավների հարցը փակված է։

Ըստ այդմ, ընդգծում էր, թե անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այսինքն, տարածքներ չեն հանձնվելու։ Բայց 2023 թվականի վերջին ամիսներին Փաշինյանը սկսեց հայտարարել, թե բանակցությունների սեղանին Տավուշի շրջանի անկլավների հարցն իսկապես կա։ Իսկ ահա այս տարի նա այցելեց Տավուշ և, փակ հանդիպումներ ունենալով, համոզում էր, որ եթե անկլավները չհանձնեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Տավուշի շրջանի գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին արդեն Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա, այսինքն՝ վերականգնվելու են 1991 թվականի դրությամբ եղած սահմանները։ Ու փաստացի ստացվում է այնպես, որ Փաշինյանը ցույց է տալիս, թե հրաժարվում է Տավուշի գյուղերը հանձնել, որի համար պատրաստ է նույնիսկ իր ձեռքերը կտրել, բայց մյուս կողմից էլ փորձում է այդ հանձնումը հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրով ու Հայաստանի՝ սահման ունենալու անհրաժեշտությամբ։

Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող այս հարցում իրավական հիմք լինել, քանի որ այն չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ, իսկ դրա մեջ ընդամենը նշված է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը: Ինչպես փորձագետներն են ընդգծում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց: Առաջինը 1928-29 թթ. երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը 1984-87 թթ. հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք։ Բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։

Սակայն Բաքվից չի հնչել որևէ հայտարարություն, որով իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ 1991 թվականի սահմաններով։ Դրա փոխարեն պաշտոնական Բաքուն հետևողականորեն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Այդպիսով, Ադրբեջանը փորձում է հիմնավորումներ ստեղծել Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի իրականացման համար։ Իսկ ներկայում ընթացող սահմանազատման գործընթացն Ալիևը ներկայացնում է որպես նվաճումների շարունակություն։ Դրա համար էլ նա հպարտորեն նշում էր, թե խաղաղ ճանապարհով և առանց մեկ զինվորի արյուն թափելու կարողացան 4 գյուղ վերադարձնել։ Ու պատահական չէ նաև, որ ինչպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են մեկնաբանում, Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքը ներառվի խաղաղության պայմանագրի տեքստում։

Այսինքն, եթե խաղաղության պայմանագիրը նույնիսկ կնքվի, ապա ներկայում իրականացված սահմանազատումը չի կարող իրավական հիմք ունենալ։ Իսկ ինչո՞ւ է դա Ադրբեջանին անհրաժեշտ։ Դրանով Բաքվի համար ճանապարհ է բացվում նոր տարածքային հավակնություններ ներկայացնելու ուղղությամբ։ Եվ Ալիևը մի օր էլ իր գրպանից կարող է հանել, ասենք, 1920 թվականի ինչոր ադրբեջանական քարտեզ ու նշել, որ դրա հիման վրա նոր սահմանազատում պետք է իրականացվի։

Ուղղակի մինչ այդ հիմա կատարվող սահմանազատման արդյունքում ադրբեջանական դիրքերն ավելի կբարելավվեն, իսկ Ադրբեջանի զինված ուժերն էլ Հայաստանից օկուպացված տարածքներից դուրս չեն գա։ Սա Հայաստանի երկրորդ կապիտուլ յացիայի ճանապարհն է։ Իսկ Ադրբեջանի կողմից պարբերական դարձած զորավարժություններն ու արագ զինվելը վկայում են այն մասին, որ իրենք հետևողականորեն պատրաստվում են նոր պատերազմի ու ընթացքում էլ բարելավում դիրքերը։ Իսկ Հայաստանը պատրաստվո՞ւմ է նման սցենարի։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է «թղթե շերեփին», այն է՝ «խաղաղության դարաշրջանին»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում