Պետական համակարգի չգոյության փաստը
Վերջին տվյալներով Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղների հետևանքով կա 4 զոհ, 18 քանդված կամուրջ և 7 բնակավայրեր էլ գտնվում են արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Թեպետ փրկարար ծառայությունը և նրանց օգնության հասած կամավորականներն անձնազոհության իսկական հրաշքներ են ցուցաբերում, իրավիճակը չափազանց ծանր է, քանի որ պետությունը բավարար հմտություններ չունի և չի կարողանում լուծել տուժած շրջանների առջև ծառացած մարդասիրական խնդիրները։
Բնավ ոչ զարմանալի զուգադիպությամբ՝ հեղեղումներ են եղել նաև Վրաստանում, մասնավորապես Դեբեդի վարարման գիշերը խնդիրներ են առաջացել նաև Քվեմոքարտիի մարզում, հատկապես տուժել է Մարնեուլի քաղաքը, որտեղ ևս կան քանդված կամուրջներ և ճանապարհներ, այնտեղ, սակայն, հումանիտար իրավիճակն ամենևին էլ համադրելի չէ Հայաստանի հետ, և պատճառն ընդամենը մեկն է՝ վրացական իշխանությունները բավական կոմպետենտ են եղել, արդեն մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տարհանել են բնակիչներին վտանգավոր գոտիներից, արտակարգ իրավիճակների վրացական ծառայությունները հրաշալի ուսուցում են անցել և կարողացել են կանխել վտանգավոր զարգացումները, փլուզումները և մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգելու հավանականությունը։
Ընդամենն այս մեկ դրվագը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունները բավարար կոմպետենտ չեն նույնիսկ տարերային աղետների դեմ պայքարելու հարցում, ո՞ւր մնաց, որ կարողանան կանխել ներքին և արտաքին մարտահրավերները։ Ի վերջո արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու հանգամանքը հենց պետության գոյության մասին է խոսում, այդ իմաստով, ցավոք, Հայաստանը լրջորեն զիջում է նույնիսկ իր հարևաններին։
Աննա Մինասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...