Այսօր Հանրապետության օրն է
106 տարի առաջ այս օրը ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Շուրջ 600 տարվա պետականության կորստից հետո ստեղծվեց գրեթե նույնպիսի ծանրագույն պայմաններ, ինչպիսին այսօր Հայաստանի Հանրապետությունն է, ստեղծվեց պատվախնդիր պետականության հարցը իմացող մարդկանց կողմից։ 106 տարի անց մի իրավիճակ է, երբ պետությունը ղեկավարում են պետությանն ու պետականության հետ կապ չունեցող մարդիկ, մարդիկ, որոնք հանուն սեփական իշխանության պահպանման, պատրաստ են նսեմացնել, նվաստացնել անցյալի բոլոր հաղթանակները, մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պետությունը, հանուն մեկ օր սեփական իշխանության երկարաձգման գործարքի են գնում թշնամու հետ, փորձում փոխել հայ ժողովրդի ինքնությունը։
Այդ ամենն, իհարկե, չի հաջողվելու, Նիկոլ Փաշինյանի վարչախումբը չի կարողանալու շարունակել իր դավաճանությունը։ Այս տարի, թերևս, առաջին անգամ Փաշինյանը չի կարողանա գնալ Սարդարապատ, այնտեղ իր դավաճանական մտքերը երկնելու, հայ հասարակությանը հերթական հարվածը հասցնելու համար։
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները երեկվանից մնացել են Սարդարապատի հուշահամալիրի տարածքում, անձրևին և կայծակին գիշերել այնտեղ, որպեսզի առավոտյան թույլ չտան Փաշինյանին ներկայանալու Սարդարապատ։ Ի վերջո, գործող իշխանությունների դեմ պայքարը ոչ միայն քաղաքական ու քաղաքակրթական է, այլ առաջին հերթին գաղափարական, հանրապետության մասին կարող են խոսել և իրավունք ունեն խոսել միայն այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է պետականությունը, ինչ է իրենից ներկայացնում պետությունը, իսկ փաշինյանականներն առաջիկայում կկորցնեն իրենց իշխանությունը և պատմության մեջ կհանգրվանեն որպես Հայաստանին ամենամեծ վնաս հասցրած խառնակույտերից մեկը։
Նոնա Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...