Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում

Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում։ Մարսելի Աբովյան վարժարանի հրավերով քաջարանցի պատանիները՝ Մարսելի «Սահակ Մաշտոց» մշակույթի կենտրոնում, ներկայացրեցին «Լինում է չի լինում» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Հյուրախաղերը մեծ արձագանք գտան մարսելահայության շրջանում. համացանցային հարթակում դրվատանքի ջերմ ու հիացմունքի բազմաթիվ գրառումները փաստում են այդ մասին։

Հանդիսատեսի կողմից Քաջարանի արվեստի դպրոցի պատվիրակությունը անչափ ջերմ վերաբերմունքի և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ հյուրախաղերի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմց։

Հյուրախաղերի շրջանակում քաջարանցի պատանիներն այցելեցին նաև Փարիզ՝ եղան Փարիզի Ատվածամոր տաճարում, Էյֆելյան աշտարակում, զբոսնեցին Ելիսեյան դաշտերում, եղան Մոնմարտր թաղամասում, այցելեցին Պանթեոն, որտեղ հուղարկավորված են Ֆրանսիայի մեծագույն գրողներն ու արվետագետները, Պեր-Լաշեզի գերեզմանատանը եղան Զորավար Անդրանիկի մահարձանի մոտ, այցելեցին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին, հայկական եկեղեցի և այլն։ Պատանիները եղան հանրահայտ Լուվրի թանգարանում՝ տեսնելով  Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Պիկասոյի, Ռենուարի, Վան Գոգի և շատ աշխարհահռչակ նկարիչների ստեղծագորությունները։

Հյուրախաղերը կայացել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և հյուրախաղերին մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ։

ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ