Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Տնտեսություն

«Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքները

Մայիսի 24-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ծրագրի ֆինանսական աջակից, Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող SolarOn ընկերության հետ համատեղ, ներկայացրեցին Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման հնարավորությունների նախանշմանն ուղղված հետազոտական դրամաշնորհային ծրագրի արդյունքները։ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ FAST-ի և Solaron-ի համահիմնադիր և հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը: Նա նշեց, որ հետազոտությունն իրականացվել է Հայաստանում կայուն, ինքնաբավ և անվտանգ էներգետիկ համակարգ կառուցելու կարևորության գիտակցմամբ։ Ընդգծեց՝ իրենց նպատակն էր նախագծել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի միջոցներով Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման համար։

Ճանապարհային քարտեզի կառուցվածքն ու կատարված աշխատանքն ամփոփեցին հետազոտական թիմի ղեկավարը՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտնական Սուրեն Շատվորյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս ու հետազոտող Արմեն Դանիելյանը։ Հետազոտական թիմը դուրս է բերել Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման երեք սցենարներ՝ մոդելավորելով մինչև 2040/2050 թվականը երկրի էներգետիկ անկախության գործակցի բարձրացումը 46.8 տոկոսից մինչև 71.7 տոկոսի միջակայքում։

Այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ, որին մասնակցում էին Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը և Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Միջոցառման ավարտին պարոն Ալավերդյանին խնդրեցին կիսվել քննարկումից իր տպավորություններով և պատմել «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» ունենալու կարևորության մասին: