Ոչ մի հրաման ավելի բարձր չէ, քան սրբությունը. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տղերք, ֆիզիկական ուժը ամենակարող բանը չի էս աշխարհում։ Տաբուներ կան, որ անգամ ամենաստոր մարդը չի խախտում։ Մարդիկ կան, որ տաբուներ չխախտելու համար կամավոր մահ են ընդունում։
Տղերք, բավական է։ Եռաբլուրում նահատակ տղաների ծնողներին ոտքերից ու ձեռքերից բռնած դուրս տանելը պետք է որ վերջին սրբապղծությունը լիներ՝ տրված հրամանի զորու։ Էսօր դուք հանրային ու մարդկային բարոյականության նոր սահման անցաք. հայոց հայրապետը մեր 1700-ամյա եկեղեցու գլուխն է։ Եթե ուզում եք պատկերացնել, թե ինչ է մեր եկեղեցին, մի բան պետք է հաշվի առնեք, անկախ կրոնի, հավատքի, Աստծու նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքից. պատվի ու բարոյականության էն մինիմալ չափանիշները, որոնցով դուք բոլորդ, հուսամ, առաջնորդվում եք (օրինակ՝ ծնողին սրբություն համարելը, ընկերոջ կնոջ վրա աչք ունենալը սրբապղծություն համարելը և այլն և այլն) այդ չափանիշները կան մեր մեջ մեր եկեղեցու, մեր հոգևոր հայրերի արած-դրածի շնորհիվ։ Ոչ մի հրաման, առավել ևս երբ այն ամենավերին մակարդակով գալիս է տղամարդկության, արժանապատվության, հայկականության, պետականության հետ ոչ մի կապ չունեցող մարդու կողմից, ավելի բարձր չէ, քան սրբությունը։
Խիղճը հրամանից բարձր է։
Ամոթը փողից բարձր է։
Սրբությունը աշխատանքից բարձր է։ Մի՛ կատարեք հրամաններ, որոնց մեջ չկա խիղճ, ամոթ ու սրբություն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...