Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ
Քաղաքականություն

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է Հայաստանը ու շարունակում է ընկղմել: Այս օրերին, ինչպես հայտնի է, շարունակում է ծավալվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել «հեռացում՝ հանուն փրկության» բանաձևը: Այսինքն, իմաստն այն է, որ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, թե՛ բարոյական առումներով լիարժեք սպառված փաշինյանական իշխող խումբը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը փրկության շանս ունենա: Բագրատ Սրբազանը նախօրեին առաջադրեց կամ վերաառաջադրեց «Հայրենիք ու պատիվ» կարգախոսը: Դա բնութագրական է. պայքարը հանուն Հայրենիքի է, պայքարի զուգահեռ նպատակը, արդյունքը պետք է լինի ազգի ոտնակոխված պատվի ու արժանապատվության վերականգնումը: Սակայն ոչ պակաս բնութագրական էր, որ այս կարգախոսից հետո առավել կատաղեց իշխող խումբը: Բնական էր, անհայրենիքությանն ու անպատիվությանը հակադրվել էր «Հայրենիքն ու պատիվը»:

Իսկ այն, ինչ նրանք արեցին մայիսի 28ին, դժվար է այլ կերպ անվանելը, քան էժանություն ու ճղճիմություն: Չենք ասում սրբապղծություն, քանզի ակնհայտ է, որ նրանք չունեն որևէ սրբություն, բացի պաշտոնն ու փողը: Եվ այսպես, մայիսի 27-ի երեկոյան հազարավոր աջակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավարները ուխտի գնացին Սարդարապատի հուշահամալիր, գիշերն անցկացրեցին այնտեղ: Մայիսի 28-ի լուսաբացը, հասկանալի է, դիմավորեցին Սարդարապատում, օրվա խորհրդին հարիր ու դրան համահունչ պայքարին վերաբերող ելույթներ եղան, որից հետո կեսօրին վերադարձան մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը վախեցավ դեմ առ դեմ Բագրատ Սրբազանին ու հազարավոր հայ մարդկանց հանդիպել, ու միայն այն բանից հետո, երբ իմացավ, որ Սարդարապատի հուշահամալիրից հայերն արդեն Երևան են վերադառնում, կարելի է ասել՝ վազեվազ եկավ Սարդարապատ:

Բոլորը հասկացան՝ այլևս ժողովրդական շարժումն է իր ակտիվությամբ «որոշում», թե ուր գնա կամ չգնա Փաշինյանը: Ու հասկանալի է, որ հերթական հարվածն իր հիմքերին նա հենց այնպես կուլ չէր տալու: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, քպականների լեզվամտածողությամբ ասած, մի «աբառոտկա չֆռար»: Բոլորը տեսան այն իսկապես աննախադեպ խայտառակությունն ու այլանդակությունը, որ դրսևորվեց Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում: Փաշինյանի ոստիկանները փորձեցին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք: Կանգնել կաթողիկոսի ճանապարհի՞ն, խոչընդոտել 1723-ամյա Հայոց Ազգային սուրբ եկեղեցու առաջնորդի ընթա՞ցքը: Այդ խայտառակագույն եղելությունն արդեն իսկ ավելին է, քան էժանությունը, դա ճղճիմությունից էլ այն կողմ է: Հասկանալի է, որ դա միայն կամ ոչ այնքան կաթողիկոսի անձի՝ Գարեգին Երկրորդ հայրապետի, որքան հենց Հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր հայ մարդկանց դեմ բացահայտ թշնամանքի դրսևորում է: Դե, չեն սիրում այս մարդիկ Հայաստանը, հայերին ու ազգայինը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին...

Դա հասկանալի է, բայց էլ ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի նման քայլերը: Չէ՞ որ նա հրաշալի գիտակցում է, թե ինչ է անում: Իսկ նման պահվածքը վկայում է արդեն իսկ պարզորոշ ու ակնհայտ այն բանի մասին, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Երեկ հայտնի քաղաքագետներից մեկը գրել է. «Երբ դուք փորձում եք խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դա արդեն խոսում է այն մասին, որ քայլերի ու պլանավորման, գործիքների կիրառման մասով կա քաոտիկ ու իրականությունից կտրվածության վիճակ: Իսկ նա, ով իրականությունից կտրվում է, նրան իրականությունը քշում տանում է»:

Դժվար է ավելի դիպուկ բնորոշում տալ այս վիճակին: Բայց... պետք է միշտ հաշվի առնել, որ երերացող իշխանությունը, այն էլ՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ընդունակ է ամեն ինչի: Ինքը՝ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ատրաստ է ամեն ինչի՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից: Իշխանություն եղած ժամանակ էլ է ապացուցել: Կարևոր է չտրվել Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների ու հատկապես ոստիկանության սադրանքներին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում