Նա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկակի ստանդարտների կիրառումը դարձել է մեր իրականության անբաժանելի մասը։ Ու այն դրսևորվում է ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլև ներքաղաքական զարգացումներում։ 2018 թվականին Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանության եկան փողոց փակելու միջոցով։ Ու սա իրենց համար դիտարկվում էր քաղաքական ակցիայի, քաղաքական պայքարի հիմնական օրինական մեթոդ՝ ներկայացնելով, թե այդպիսին է «ժողովրդի կամքը»։ Բայց ներկայում Փաշինյանի իշխանության դիրքորոշումը շատ կոշտ է ընդդիմադիրների բոլոր գործողությունների նկատմամբ, այդ թվում՝ ճանապարհ փակելու։
Ընդ որում, անհնազանդության գործողությունների դեպքում ոտիկանությունն այնպիսի բիրտ ուժ ու բռնություններ է կիրառում, որ շատերը նույնիսկ կարծիք են հայտնում, թե 2018 թվականին դրա կեսի չափ ուժ կիրառվեր, Նիկոլ Փաշինյանը ականջները կտեսներ, բայց իշխանություն չէր տեսնի: Ավելին, եթե նախկինում այդպիսի բռնություններ կիրառվեին, ապա դրա շուրջ քննադատությունների մեծ ալիք կբարձրանար, իսկ Արևմուտքի «իրավապաշտպան» կազմակերպությունները մեկը մյուսի հետևից մարդու իրավունքների և ժողովրդավարության հետընթաց արձնագրող զեկույցներ կպատրաստեին՝ սպառնալից կոչեր հղելով ՀՀ իշխանություններին։ Սակայն այդ նույն կազմակերպությունները դժկամությամբ են արձագանքում և չտեսնելու են տալիս Փաշինյանի իշխանության անօրինական գործողությունները և ոստիկանության կիրառած վայրագությունները։
Այսինքն. այնպես է ստացվում, որ ինչ կարելի էր Փաշինյանին 2018 թվականին, չի կարելի մյուսներին։ Օրինակ՝ Փաշինյանին ու իր համախոհներին կարելի էր շրջափակել կառավարական շենքերը, ռադիոտուն մտնել, հետո նույնիսկ դատարանների շենքերը շրջափակել, իսկ մյուսներին չի կարելի նույնիսկ այդ շենքերի մոտով անցնել։ Կառավարական շենքերը, հատկապես առաջին մասնաշենքը մի քանի շարք ոստիկաններով է շրջապատված լինում, և ոստիկանությունն իսկույն դիմում է բիրտ ուժի կիրառմանը, եթե հանկարծ ընդդիմադիր որևէ նախաձեռնություն անհնազանդության գործողությունների շրջանակներում պարզապես մոտենում է այդ շենքերին։ Ավելին, հիմա անգամ ինչ-որ կասկածելի ձայնագրություններով մարդկանց վրա գործ են սարքում, թե իբր ցանկացել են... իշխանություն զավթել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այսօր ծավալվող ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հանկարծ փորձեն ներխուժել, օրինակ՝ Ռադիոտուն։
Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործեր կհարուցեն: Նույնը վերաբերում է նաև արագաչափերի տեսախցիկները փակելուն, հանկարծ որևէ ընդդիմադիր թող բախտը փորձի տեսախցիկ փակելու հարցում... Մյուս կողմից՝ թե՛ իշխանության գալուց առաջ և թե՛ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանն ու իր թիմակիցները պարբերաբար ատելություն ու թշնամանք են գեներացրել իրենց քաղաքական մրցակիցների հասցեին։ Ինչպես 2018 թվականին իշխանափոխության ժամանակ սև ժապավեններ էին կապում, դագաղներ էին դնում դռների առաջ, այնպես էլ դրանից հետո հայհոյախոսությունը, վիրավորանքներն ու թշնամանքի բորբոքումը դարձան ներքաղաքական ու ներհասարակական հարաբերությունների անբաժան մաս։ Այս օրերին էլ քպականներն ու նրանց սատելիտները ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքներն են տեղում հայ ժողովրդի ու Հայ առաքելական եկեղեցու հասցեին:
Բայց բավական է որևէ քպականի հասցեին մի թեթև «անհաճո» արտահայտություն հնչի, անմիջապես գործի է դրվում իրավապահ մահակը։ Այս պարագայում անմիջապես օրենքը սկսում է «գործել», իսկ երբ վիրավորանքները տարածվում էին ու հիմա էլ տարածվում են ընդդիմադիրների հասցեին, ոչինչ էլ տեղի չի ունենում։ Դե, երևի, Փաշինյանի արյունը «կապույտ» է: Ու քանի որ այդպես է, ուրեմն, նրան թույլատրված է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Հայաստանից տարածքներ հանձնել Ադրբեջանին: Չէ՞ որ Փաշինյանը «պաշտպանում» է մեր պետականությունը՝ մեկը մյուսի հետևից տարածքներ հանձնելով։ Նա անընդհատ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության ու 29 հազար 743 քկմ տարածքի մասին, բայց ադրբեջանական զինված ուժերն այդպես էլ դուրս չեն գալիս իրենց կողմից օկուպացված ՀՀ տարածքներից։
Ու ճակատագրի հեգնանքով այն նույն մարդիկ, ովքեր հիմա գլխիկոր կատարում են Ադրբեջանի պահանջները, տարիներ առաջ 800 հեկտարի համար մեծ վայնասուն էին բարձրացնում՝ նշելով, թե այն ժամանակվա իշխանությունները փորձում էին հողերը հանձնել։ Սրանք միայն մի քանի օրինակներ են: Սակայն այն, ինչ հիմա անում է Փաշինյանի իշխանությունը, նույնիսկ երկակի ստանդարտների մեջ չի տեղավորվում. բոլոր նրա քայլերը առաջին հերթին ցույց են տալիս մեկ բան՝ հողը փախչում է նրա ոտքերի տակից, ու նա ամեն գնով փորձում է ամրացնել այդ հողը: Կրկնում ենք՝ ամեն գնով: Նա ամեն ինչի պատրաստ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ