Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել. երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին վարչապետ Մուստաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նախարարների նոր կաբինետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 3-ին նախագահ աս Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։
«Նախագահը Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել բարձր որակավորում ունեցող, իրազեկ և փորձառու անձանց մասնակցությամբ՝ հասնելու բազմաթիվ նպատակների», - նշված է հաղորդագրության մեջ։
Նպատակների շարքում թվարկվում է երկրի ազգային անվտանգությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, Եգիպտոսի քաղաքացիների համար կարևոր ոլորտներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ առողջապահության և կրթության ոլորտներին, ահաբեկչության դեմ պայքարը և այլն:
Ապրիլի սկզբին աս Սիսին սկսել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը: Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։
2023 թ. դեկտեմբերին 69-ամյա աս Սիսին համոզիչ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 89,6 %-ը։ Նրա նոր ժամկետը պաշտոնապես սկսվել է ապրիլի 3-ին։ Նա նախագահի պաշտոնում կգտնվի մինչև 2030 թվականը։
Աս Սիսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2014 թ․ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, որոնք անցկացվել էին Մուհամեդ Մուրսիի և իսլամիստական «Մուսուլման եղբայրների» պաշտոնանկությունից մեկ տարի անց: 2018 թ. աս Սիսին վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ 2019 թ․ ապրիլին Եգիպտոսում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընդունված ուղղումներն աս Սիսիին հնարավորություն են տվել առաջադրվել նոր ժամկետի համար, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը չորսից դարձրել է վեց տարի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի