Ռուսաստանում շուտով սպասվում է Վիկտոր Սողոմոնյանի նոր ֆիլմի պրեմիերան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 10-ին ռուսական Okko առցանց կինոթատրոնում կկայանա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան: Խոսքը 12 սերիանոց սերիալի մասին է, որը պատմում է Լեհաստանում ռուս դիվանագետների աշխատանքի մասին: Սերիալի ռեժիսորը Ֆելիքս Գերչիկովն է, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրիմինը: Ֆիլմում նկարահանվել է դերասանական բավական տպավորիչ աստղաբույլ՝ Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկերիչը և այլն:
Գլխավոր պրոդյուսերները ռուսական ամենահայտնի քաղաքական դետեկտիվներից մեկի՝ «Դեսպանատուն» ֆիլմի ստեղծողներն են՝ Վիկտոր Սողոմոնյանը և Միխայիլ Վոլոբուևը: Մեր ունեցած տեղեկություններով, «Վարշավա 21»-ը նրանց երրորդ համատեղ աշխատանքն է: Այս սերիալի հիմքում ընկած գործողությունները մտացածին են, սակայն, ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, պատմությունն ինքնին բավական հստակ է փոխանցում այն տրամադրությունները, որոնք վերջին մի քանի տարին դրսևորվում են աշխարհի քաղաքական քարտեզին:
«Այո, սերիալի իրադարձությունները կարող են լինել հնարած, բայց պատումների մթնոլորտն ինքնին պետք է համոզի դիտողին, որ էկրանին տեղի ունեցող իրադարձությունները եթե փաստավավերագրական էլ չեն, ապա առնվազն անհավանական արդիական են ու իրական կյանքին շատ մոտ», - իր հարցազրույցներից մեկում օրերս նշել է բեմադրող ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովը:
Ի դեպ, մասնագետների կարծիքով, այս ժանրը՝ քաղաքական դետեկտիվը, հազվադեպ է մասնավորաբար ռուսական ֆիլմարտադրության մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, ֆիլմը բավականին լարված սյուժե ու ենթատեքստային մեծ ասելիք ունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...