Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ընդդիմության մարտավարությունը հունից հանում է Փաշինյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման վերջին օրերի մարտավարությունը հունից հանում է գործող վարչախմբին։ Գալստանյանը, նշենք, մեծ բազմությամբ երթ է սկսում, առանց վերջնակետը հայտարարելու և հայտնվում պետական որևէ գերատեսչության առջև։ Մի քանի ժամ կազմալուծում դրա աշխատանքը, ինչպես նաև կոչեր հղում այդ գերատեսչությունների ղեկավարներին։

Օրեր առաջ նման մի այց տեղի ունեցել էր ԱԳՆ-ի դիմաց, երեկ էլ՝ քննչական կոմիտեի։ Թեև պետական գերատեսչություններին հանձնարարված է որևէ կերպ չարձագանքել և չհանդիպել Բագրատ Գալստանյանի հետ, նրանց փոխարեն դա անում են ոստիկանները, բայց ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ այցերից, ինչպես նաև հնչեցրած կարգախոսներից հետո, պետական այդ գերատեսչություններում իրավիճակ է փոխվում, պետծառայողները սկսել են մտահոգվել, հասկանում են, որ իրենք էլ պատասխանատվություն են կրելու փաշինյանկան վարչախմբի ապօրինությունների համար։

Շատերը բացեիբաց ներսում սկսել են խոսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանն իրենց աջակցելու մասին։ Հատկապես ծանր են տարել ԱԳՆ-ում, երբ Սրբազանը հանձնարարել էր հանել ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցների լուսանկարները և որպես թուրք-ադրբեջանական գործակալների տարածել դրանք։ Շատերը չափազանց վատ են ընդունել այս հանգամանքը՝ սեփական լուսանկարները տարածելու փաստը։

Ի վերջո թե՛ ԱԳՆ-ում, թե՛ այլ պետական գերատեսչություններում աշխատակիցների զգալի մասին թվում է, թե իրենք կկարողանային խուսափել պատասխանատվությունից՝ մնալով երկրորդ, երրորդ էշելոններում, բայց շարժման հաջողության համար հարկավոր է, որ հենց երկրորդ, երրորդ էշելոնների պաշտոնյաները լինեն հանրային պարսավանքի թիրախում և, ի վերջո գիտակցեն իրենց պատասխանատվությունը պետության և ժողովրդի առջև։

Մանե Հանիսյան